ԵՊՀ-ում կայացել է «Տավուշ» հայրենակցական միության համագումարը:
Շատերը զարմանում են, ընդվզում են, սակայն...
Մի զարմացեք, պարոնայք, ոչ էլ` ընդվզեք: Ամեն բան ընթանում է իր հունով:
Շատ ճիշտ է արել ԵՊՀ ռեկտոր Հ.Հ-ն, որ ԵՊՀ դահլիճը տրամադրել է «Տավուշ»-ին: Ավելին` վերջինս ճիշտ կանի, որ ԵՊՀ-ի դահլիճը տրամադրի նաև, օրինակ, «Ենի Ազերբայջան» կամ «Մուսավաթ» կուսակցություններին:
Գիտե՞ք ինչու:
Ասեմ:
Որովհետև, ԵՊՀ-ում կա շուրջ 3000 աշխատող: Նրանցից մեծ մասը բարձրագույն կրթություն ունեն, գիտությունների դոկտոր են և թեկնածու, պրոֆեսորներ են և ակադեմիկոսներ:
Եվ այդ 3000 մարդուց որևէ մեկը ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՐԵՆ չզարմացավ, չընդվզեց, չբողոքեց: Այսինքն, ԵՊՀ-ի աշխատողների համար ՆՈՐՄԱԼ Է, որ «Տավուշ» հայրենակցական միության համագումարը տեղի է ունենում ԵՊՀ-ում:
Եվ, եթե այդպես է, ապա մենք ո՞վ ենք, որ ընդվզենք:
Բազմիցս ասել եմ` ԵՊՀ-ում աշխատում են բազմաթիվ հանրապետականներ, հայաստանդաշինքականներ, որոնք առավոտյան և ցերեկը շատ լավ հարաբերությունների մեջ են ԵՊՀ-ի ղեկավարության հետ, իսկ երեկոյան մտնում են «ընդդիմադիրի» կերպարի մեջ:
Ի դեպ, «Տավուշ» հայրենակցական միության համագումարը կայացել է ցերեկը, այսինքն` այն ժամանակ, երբ ԵՊՀ-ի շուրջ 3000 աշխատակիցներն իշխանամետ էին:
Կարծում եմ` հենց ցերեկվա ժամերին ԵՊՀ-ում իրենց համագումարները կանցկացնեն «Ենի Ազերբայջանն» ու «Մուսավաթ»-ը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ